Քիչ առաջ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ ժամանեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով մասնակցում է ռեկտորի ընտրություններին: Նա նստեց է կառավարման խորհրդի անդամների կողքին: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ մոտեցավ և բարևեց քաղաքապետին:
Նշենք, որ նիստը դեռ շարունակվում է, այժմ ելույթներ են ունենում ռեկտորի թեկնածուներ Հովհաննես Թոքմաջյանն ու Ոստանիկ Մարուխյանը: Հիշեցնենք, որ նիստի սկզբում խորհրդի անդամները դժգոհել էին, որ նախարարը նստել է նախագահությունում. նրանք կարծում են, թե Աշոտյանը փորձում է ճնշել ներկաներին: