ԲԱՑԹՈՂՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում մահացած ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը շատերի համար դարձել է առեղծված: Նախնական տվյալներով՝ երգչուհու մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են:  Ու քանի որ լեղապարկի վիրահատությունը Հայաստանում համարվում է ամենաթեթեւը, «Ժողովուրդ»-ը զրուցեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային օնկոլոգիայի բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանի հետ՝ պարզելու, թե ինչը կարող էր հանգեցնել երգչուհու մահվանը: «Այստեղ նա կա՛մ ներքին ուժեղ արնահոսություն է ունեցել, կա՛մ ներքին լեղու արտահոսք: Սա ոչ թե բժշկի սխալ է, այլ տեխնիկական թերություն: Վիրահատության ժամանակ երկու կապ կա, որոնք հնարավոր է՝ բացվեն: Այդ ժամանակ կսկսվի ներքին արնահոսություն, եւ եթե չհասցնեն ճիշտ օգնություն ցույց տալ, կկորցնեն հիվանդին: Նշեմ, որ լեղածորանի վրա էլ է կապ լինում, որը նույնպես կարող է բացվել: Դա էլ կբերի ներքին լեղու արտահոսքի: Պետք է ժամանակին միջամտել կոնկրետ գործողությամբ եւ փրկել մարդուն: Հայաստանում նման մահեր լինում են, բայց ոչ հաճախ»,-բացատրեց բժիկշկը:




Լրահոս