Բոլորդ էլ հասկանում եք, թե ում եմ ընտրելու. Արմեն Աշոտյանի խոսքը` Պոլիտեխնիկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտում իր ելույթում նշեց, որ համալսարանում սկսված դրական շղթան նաև իր շնորհիվ է, քանի որ ինքն է նշանակել Հովհաննես Թոքմաջյանին:

«Ես անձնական խնդիրներ բուհում չունեմ, դրանք լուծում եմ ինքս և լուծում եմ մարդկանց հետ: Ես ազատ եմ, իսկ իմ սիրտը շատ է ցավում Պոլիտեխնիկի համար», – նշեց նա` հավելելով, որ չի ուզենա, որ իրենց թոռների հետ վարվեն այնպես, ինչպես վարվել են կառավարման խորհրդի անդամների հետ:

«Ես քվեարկելու եմ խղճի մտոք, հիշեք ձեր թոռների ու երեխաների մասին, առաջնորդվեք բարոյագիտությամբ», – նշեց Աշոտյանը, հավելելով, որ բոլորն էլ գիտեն, թե իր ընտրությունն ինչպիսին է լինելու:

Ի պատասխան` ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն հայտնեց բոլորին և  հայտարարեց. «Չի կարելի գործել ոչ թե խղճի, այլ ուրիշի թելադրանքով»: Մյուս թեկնածու Ոստանիկ Մարուխյանը ևս կոչ արեց քվեարկել խղճի մտոք:

Հիշեցնենք, որ այս պահին բուհում ռեկտորի ընտրություններ են, իսկ թեկնածուներն էլ երկուսն են:




Լրահոս