Աշոտ Աղաբաբյանի անվան հետ կապվող «Օպերա Քլաբ»-ին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ հունիսի 2-ին «Յուքոմ» ՍՊԸ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Օպերա Քլաբ» ՍՊԸ-ից բռնագանձել 108 հազար 700 դրամ: Ինչպես հայտնի է՝ «Օպերա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեությունը մշտապես կապվել է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաղաբյանի հետ: Գործը հասել է դատաքննության փուլ:

Ի դեպ, նշենք, որ ակումբն արդեն երկար ժամանակ է՝ չի գործում: Ուշագրավ է, որ Աշոտ Աղաբաբյանի անվան հետ կապվող բիզնեսների շուրջ վերջին շրջանում պարբերաբար են խնդիրներ առաջանում. 2015 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 60 միլիոն դրամի չափով տուգանել էր պատգամավորին պատկանող «Հրազդան» տոնավաճառին, նա չնայած տուգանքը վճարել է, բայց հետագայում ակտը դատական կարգով բողոքարկել է դատարան:




Լրահոս