ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՐԿԵԼ Է ՈՐԴՈՒՆ
«ՌԴ Տուլայի մարզի Նովոսկուրատովո գյուղում բռնկված հրդեհից ողջ է մնացել միայն 2-ամյա մի տղա»,-գրում է Life News-ը: 32-ամյա կինը որդու, եղբոր եւ զարմուհու հետ հյուր է գնացել իր ծնողների տուն: Որպեսզի գիշերը չմրսեն, նա միացրել է էլեկտրական տաքացուցիչը: Արդյունքում տեղի է ունեցել կարճ միացում, տաքացուցիչն այրվել է, սակայն տան անդամները չեն զգացել ծուխը: Կինն արթնացել է, երբ կրակն ամբողջությամբ կլանել է տունը: Նա փորձել է փրկել քնած հարազատներին, սակայն չի կարողացել եւ միայն իր 2-ամյա որդուն է դուրս նետել պատուհանից:

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Ղրիմի հարավային Փոքր Մայակ բնակավայրի քաղաքապետ Լեոնիդ Մալիկն ինքնասպան է եղել: Մալիկը նետվել է Սիմֆերոպոլի Սեմաշկոյի անվան հանրապետական հիվանդանոցի զուգարանի պատուհանից, որտեղ հայտնվել էր այն բանից հետո, երբ որոշ անձինք փորձել էին նրան հոգեբուժարան ուղարկել: Միջադեպի ականատես են դարձել հիվանդանոցի բժշկական անձնակազմի մի քանի անդամներ:  

ՊԱՏԱՀՄԱՄԲ ՍՊԱՆԵԼ ԵՆ

The Atlantic Wire-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում սուպերմարկետի աշխատակիցները պատահմամբ սպանել են հաճախորդի, որը փորձել է մի քանի իր գողանալ մեծ զեղչերի ժամանակ: Տղամարդը փորձել է գողանալ երկու DVD նվագարկիչ, բայց ելքի մոտ սրահի եւ անվտանգության աշխատակիցները նրան կանգնեցրել են: Սուպերմարկետի աշխատակիցների եւ տղամարդու միջեւ բախում է տեղի ունեցել, որի ընթացքում անվտանգության աշխատակիցը ուժեղ սեղմել է նրա պարանոցը, ինչի հետեւանքով տղամարդը խեղդամահ է եղել: Հաճախորդի մահվան մեջ մեղավոր անվտանգության աշխատակիցը հեռացվել է աշխատանքից:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս