Երեկ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանը ներկայացնող «Compass band»-ը՝ Աբրահամը, Դավիթը, Արամն ու Արշավիրը, մեկնեցին Ամստերդամ` նախապատրաստվելու դեկտեմբերի 1-ին կայանալիք մրցույթին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նրանք կներկայացնեն իրենց իսկ հեղինակած «Sweetie Baby» երգը:
Երգի հիման վրա նկարահանվել է նաեւ տեսահոլովակ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի կողմից: Տղաները հանդես են գալիս հայտնի «Բիթլզ» քառյակի ոճով: «Մենք չենք փորձում նմանակել «Բիթլզ»-ին, այլ ուղղակի նրանցից օրինակ ենք վերցնում: Մեծ պատասխանատվություն ենք զգում` մեծ երկիր ներկայացնելով: Համարում ենք, որ մեր գլխավոր մրցակիցներն են Իսրայելի, Ռուսաստանի ու Հոլանդիայի ներկայացուցիչները»,-նշել են խմբի անդամները:
Մրցույթի այս տարվա կարգախոսն է «Կոտրի՛ր սառույցը»: «Հաջորդ անգամ մրցույթը կանցկացվի այն երկրում, որը պատշաճ առաջարկ կներկայացնի: Պաշտոնական տեղեկություն չկա, միայն կարող եմ ասել, որ երկու երկիր մրցույթը հյուրընկալելու հայտ են ներկայացրել, բայց կազմակերպիչները չեն ուզում Կովկաս վերադառնալ»,-ասել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
ՏՂԱՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ