
Պոլիտեխնիկի նոր ռեկտորի անունը հայտարարելուց հետո արդեն նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մոտեցավ ամբիոնին և շնորհավորեց նորընտիր ռեկտորին:
«Կարողացել եմ անել այնքան, որքան արել եմ: Ուզում եմ` Դուք էլ այդքան անեք», – նշեց նա: Ի պատասխան արդեն նորընտիր ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը շնորհակալություն հայտնեց, որ Թոքմաջյանն առաջինն էր, ով շնորհավորեց իրեն: «Պատրաստ եմ միասին աշխատել»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ Մարուխյանը ստացել էր 19, իսկ Թոքմաջյանը` 12 ձայն: