Ուշագրավ զարգացումներ. ինչ է իրականում տեղի ունեցել Պոլիտեխնիկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊՀ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինն անդրադարձել է
ArmLur.am-ի՝ «ՏՏ մասնագետներին զայրացրել է Պոլիտեխնիկի պրոռեկտորի պահվածքը. ինչ է սպասվում մարտի 15-ին» հրապարակմանը։

Ըստ այդմ՝ նշվում է, որ մարտի 12-ի ՏՀՏ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումն ունեցել է նախապատմություն։

Այսպես, ներկայացվածի համաձայն՝ ՀԱՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի առաջին փուլին նախորդած շաբաթ օրը, ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդ Գոռ Վարդանյանի հետ հանդիպման ցանկություն էին հայտնել ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամներ Բագրատ Ենգիբարյանը և Արամ Սալաթյանը։

Հանդիպման ցանկությունը փոխանցվել էր Բ. Ենգիբարյանի օգնականի միջոցով։ Կարևորելով Հոգաբարձուների Խորհուրդի անդամների հետ ոչ ֆորմալ միջավայրում շփման հնարավորությունը, ռեկտորի թեկնածուն սիրով համաձայնվել էր։

Նախանշված հանդիպման նախորդ օրը հապճեպ կերպով կազմակերպվել էր ևս մեկ հանդիպում, արդեն Բագրատ Ենգիբարյանի և ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների հետ, որին Բ. Ենգիբարյանի մեկ այլ օգնականի միջոցով հրավիրվել էր նաև Գ․Վարդանյանը։ Հաշվի առնելով ՀԽ անդամների հետ շաբաթօրյա նախանշված հանդիպումը և մրցույթին նախորդող վերջին աշխատանքային օրով պայմանավորված խիտ գրաֆիկը, Գ․Վարդանյանը անձամբ նախապես տեղյակ է պահել, որ ներկա չի գտնվի այդ հանդիպմանը։

Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցավոք սրտի շաբաթ օրը առավոտյան Բ․ Ենգիբարյանի օգնականի կողմից, առանց որևիցե մեկնաբանման, չեղարկվել է Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ նախապես հաստատված հանդիպումը։
Բագրատ Ենգիբարյանը, մարտի 11-ի կեսօրին, էլ-փոստով դիմել է Գ․Վարդանյանին, տեղեկացնելով ՏՀՏ համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպվող հանդիպման մասին, որը պետք է տեղի ունենար մարտի 12-ի ժամը 12։00-ին։

Գ․Վարդանյանը պատասխան նամակով ընդունել է հրավերը և նշել, որ կարևոր է համարում մինչ հանդիպումը իրեն փոխանցվի հանդիպմանը ներկա կազմակերպությունների և անձանց ցուցակը։ Սակայն Բ․ Ենգիբարյանից, մարտի 11-ի ուշ երեկոյան, ստացված նամակով տեղեկանում է, որ նման ցանկ ներկայացնել չեն կարող և իրենց հայտնի չէ մասնակցության ցանկություն հայտնած կազմակերպությունների ու անձանց ցանկը։ Նամակագրությունից ակնհայտ է դարձել, որ հադիպումը կազմակերպվում է հապճեպ և նման միջոցառումներին ոչ բնորոշ կազմակերպվածությամբ։

Ակնհայտ է, որ ոլորտի հայտնի ու գիտակ շրջանակների հետ առանց նախապես պայմանավորվելու հնարավոր չէ հրավիրել ու կազմակերպել որևէ արդյունավետ քննարկում։ Նման հանդիպումները չեն կազմակերպվում ժամերի ընթացքում, քանի որ ոլորտի ներկայացուցիչների օրը, շաբաթը և ամիսը պլանավորված է։

Պայմանավորված պատասխան նամակի ստացման ժամի ուշ լինելու հանգամանքով, մարտի 12-ին, առավոտյան 8։30-ին, մինչ աշխատանքային օրվա մեկնարկը, Գ․Վարդանյանը աշխատակազմի ներկայացուցչի միջոցով, տեղեկացրել է Բ․ Ենգիբարյանի օգնականին, որ հանդիպման օրակարգի և մասնակիցների անհայտ լինելու հանգամանքով պայմանավորված չեղարկում է իր կողմից տրված նախնական համաձայնությունը միևնույն ժամանակ նշելով, որ եկող շաբաթ կնախաձեռնի հանդիպումների շարք ինժեներական ոլորտի ներկայացուցիչների հետ։

Հեռախոսազանգը կատարվել է օպերատիվության ապահովվման և նախատեսվող հանդիպման հնարավոր մասնակիցներին աշխատանքային օրվա մեկնարկի պահից տեղյակ պահելու նպատակով։

Պրոռեկտոր Գոռ Վարդանյանի համար անհայտ և անհասկանալի պատճառներով մասնակիցները նախապես չեն տեղեկացվել։
Գ․ Վարդանյանը նույն օրը ՀԱՊՀ տարածքում պատահական հանդիպման ժամանակ Բ․ Ենգիբարյանին ուղիղ հարց է հղել արդյոք ինքը վաղ առավոտյան տեղեկացված է եղել հանդիպման չեղարկման մասին, ինչին Ենգիբարյանը պատասխանել է, որ եղել է տեղեկացված, այնուհետև հարցին թե լինելով հանդիպման կազմակերպիչ ինչու այդ տեղեկատվությունը նախորոք չի փոխանցել հնարավոր մասինակիցներին, Բ․ Ենգիբարյանը տվել է անհասկանալի պատասխան, նշելով որ տեղեկացրել է հանդիպման ժամանակ։

Այս ամենով պայմանավորված՝ Գ․ Վարդանյանը մտահոգված է, որ միտումնավոր փորձ է արվում ՏՀՏ համայնքի ներկայացուցիչների մոտ արհեստականորեն իր անձի շուրջ բացսական ֆոն ստեղծելու, անառողջ մթնոլորտ ձևավորելու և այդ ճանապարհով ընտրական գործընթացում լարվածություն առաջացնելու համար։




Լրահոս