Ժողովուրդ. Կոռուպցիան ու Սերժ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իշխանական քարոզչամեքենան այս օրերին աշխատում է աննկատ պահել France 3 հեռուստաընկերությանը տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Իսկ պատճառը ՀՀԿ առաջնորդի սկանդալային հայտարարություններն են: “Մեր երկրում, ճիշտ է, կոռուպցիա կա, բայց դա նոր բան չէ, վաղուց է մտած”,- անկեղծացել է Ս. Սարգսյանը:
Իհարկե, այն, որ ՀՀ-ում կոռուպցիան նոր բան չէ, այլ արմատավորվել է վաղուց, հայտնի փաստ է: Բայց ուշագրավն այն է, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը հաշտվել է այդ իրողության հետ ու հուսահատ կերպով իրավիճակի պատասխանատվությունը գցում է իր վրայիցև ըստ էության, արդարացնելով ևԲ տիրող կոռուպցիան, ևԲ այդ հարցում իրենց անգործությունը: Ու երբ Հայ ազգային կոնգրեսը քննադատում է գործող ռեժիմին այդ արատների համար, միանգամից սկսում են բղավել, թեև “բա ձեր ժամանակ”:
“Իսկ ի՞նչն է խանգարում Ս. Սարգսյանինև արմատախիլ անել նախկինից ժառանգած արատավոր երևույթները: Կարծում ենքև կհամաձայնեք, որ մեթոդը պարզ է. պետք է պարզապես հրաժարվել կոռուպցիոն ծագում ունեցող գումարների սեփական բաժնեմասից”,- հավելում է “Ժողովուրդ”-ը:




Լրահոս