Ժողովուրդ. ԲՀԿ-ում խմորումներ են Գագիկ Ծառուկյանի առաջադրման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մի քանի ԲՀԿ-ականներ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում երեկ տեղեկացրին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրման գաղափարը ԲՀԿ-ում միանշանակ ընդունելի չէ: Մասնավորապես, այսպես ասած, հին ԲՀԿ-ականների շրջանում լուրջ մտավախություն կա, որ Գ. Ծառուկյանն ամենախոցելի թեկնածուն է եւ առաջադրվելու դեպքում կարող է խնդիրներ առաջացնել ինչպես իր, այնպես էլ ԲՀԿ հիմնասյունգործիչների համար:
Ավելին, ԲՀԿ-ում կարծում են, որ Ծառուկյանի առաջադրման գաղափարը նրա մոտ սերմանել են խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ ընտրացուցակ գործուղված անձինք, որոնք պարզապես սրտացավ չեն ոչ Գ. Ծառուկյանի, ոչ էլ ԲՀԿ-ի նկատմամբ:
Այս թեմայով զրուցեցինք երիտասարդ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հետ, որն ասաց. “Ես չգիտեմ՝ հին, նոր ինչ կապ ունի: Ձեզ ասեմ, որ ժողովրդի կարծիքն է, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվի, եւ հիմա պաշտոնական տեղեկություն չկա, որ նա կառաջադրվի 2013թ. նախագահական ընտրություններում”:




Լրահոս