Հրապարակ. Սյունիքի դատախազի տեղակալը գերադասել է ազատվել աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով քրեական գործի նախաքննության նկատմամբ թերի և մակերեսային դատավարական ղեկավարում իրականացնելու համար Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը դադարեցվել է, քանի որ նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել և ազատվել աշխատանքից: “Հրապարակ”-ը գրում է, որ սա ուշագրավ է նրանով, որ օրերս թերթը զրուցել էր Էդիկ Հովսեփյանի հետ և փորձել պարզել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հիմքերը, սակայն վերջինս հերքել էր: “Այդպիսի բան չկա, իմ նկատմամբ ոչ մի վարույթ չի հարուցվել, ես ոչ մի նման ինֆորմացիայի չեմ տիրապետում”,- ասել էր դատախազի տեղակալը:
Սակայն դատախազությունից հաստատել էին, որ Հովսեփյանը ծանուցված է եղել իր նկատմամբ հարուցված վարույթի մասին: Երեկ, սակայն, նրանից չհաջողվեց պարզել, թե ինչու է ազատման դիմում գրել: “Հրապարակ”-ի զանգերն անպատասխան մնացին: Թերևս այսպիսով խուսափել է ավելի ծանր պատժից:




Լրահոս