Հայտնի է Քարերի սիմֆոնիա-ն կոտրողների ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 29-ին մի շարք լրատվամիջոցներում հաղորդագրություն և տեսանյութ էր տարածվել, որոնցում խոսվում էր Գառնու տարածքում գտնվող “Քարերի սիմֆոնիա” համալիրի քարերը կոտրելու և գողանալու մասին: Այդ հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերով նոյեմբերի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Գառնիի համայնքի ղեկավարը, որից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տարածված տեղեկատվության մեջ նշված քար կտրող անձինք են Գառնի գյուղի բնակիչներ, 1989 թ. ծնված Ֆելիքս Մ.-ն, 1981 թ. ծնված Սևակ Հ.-ն և 1981 թ. ծնված Ջիվան Դ.-ն, որոնք նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Գառնիի բաժանմունք և խոստովանել, որ ս/թ հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 6-7 անգամ, Ջիվան Դ.-ին պատկանող “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենայով Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել: Ոստիկանությունից  հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:




Լրահոս