Հրդեհ արտադրամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 29-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող փափուկ կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արտադրամասում եղած սպունգները վառարանի վրա ընկնելու հետևանքով:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 10.50-ի սահմաններում` մարտական 2 հաշվարկի ուժերով: ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:




Լրահոս