Հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 29-ին, ժամը 13.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին` կամրջի մոտ, զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է “ԱԿ-74” տիպի ինքնաձիգ` լիցքավորված 30 փամփուշտով, և տարբեր տրամաչափի 55 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս