
Հունիսի 21-ին, ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ստեփանյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: