ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ հայ-թուրքական բանակցությունները տեւական ժամանակ է՝ վերսկսվել են, միայն թե՝ հիմա դրանք ընթանում են միջնորդավորված կերպով, գաղտնի: Իսկ միջնորդ կողմը Շվեյցարիան է, որն ԱՄՆ հովանավորությամբ ամեն գնով փորձում է մերձեցնել կողմերի դիրքորոշումները եւ «վառ պահել» կրակը: Քանի որ գերտերությունները հասկացել են՝ հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր է կարգավորել միայն ԼՂ խնդրի լուծումից հետո, Շվեյցարիայում զուգահեռ քննարկումներ են ընթանում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջեւ՝ ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայելու եւ համատեղ խաղաղապահական օպերացիա իրականացնելու մասին: ՀՀ արտգործնախարարությունից, սակայն, «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ ՀՀ-ի ու Թուրքիայի միջեւ որեւիցե ձեւաչափով բանակցություններ չեն ընթանում:




Լրահոս