
Աշխարհի երրորդ ռակետ Էնդի Մարեյը Լոնդոնում կայացած թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարում գրավեց առաջին հորիզոնականը և նվաճեց չեմպիոնական տիտղոսը:
Եզրափակիչում թենիսիստը 2 սեթում հաղթանակ տարավ հարավաֆրիկացի Կևին Անդերսոնի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 5 րոպե եւ ավարտվեց 6:3, 6:4 հաշվով: Մարեյը նվաճեց կարիերայի 34-րդ տիտղոսը: