ԿՐԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ստիպված է եղել իր սենյակը երկրորդ անգամ վերանորոգել ու կահավորել: Վերանորոգման աշխատանքները ավարտվել են, եւ վերջին օրերին գեներալի օգնականները զբաղված են սենյակ նոր կահույք փոխադրելով: ԱԺ աշխատակիցները «Ժողովուրդ»-ի թղթակցին պատմել են, որ գեներալի կահույքն իր շքեղությամբ ապշեցրել է շատերին, իսկ ոմանք կատակել են, թե դա ոչ թե աշխատասենյակ է, այլ թանգարան: Հիշեցնենք, որ օրերս գեներալ պատգամավորի սենյակում վնասվել էին ջեռուցման համակարգի խողովակները, ինչի հետեւանքով ջուրը լցվել էր ներս՝ փչացնելով վերանորոգումը եւ կահույքը:




Լրահոս