Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել մի տղամարդ ու բարկացած խնդրում էր իր խոսքերը գրել, որ «տեղ հասնի». «Մեր ընտանիքը շատ բարեկիրթ է: Երբեք նույնիսկ բղավելով չենք խոսում, հաշտ ու համերաշխ ապրում ենք: Երեկոյան պատահաբար մի քանի կադր նայեցինք «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալից, ու պարզապես զզվեցի: Դերասան Արտաշես Ալեքսանյանն ինչ-որ մեկին գերի էր վերցրել ու կապելով մեքենայի հետեւից՝ քարշ էր տալիս: Բայց դաժանության այդ քարոզչությունը չէ խնդիրը: Նա բղավեց, թե շամպայնի շիշը բե՛ր, կոխի՛ սրա հետեւը: Լավ, սա եթերում խոսելու ձե՞ւ է: Ինչպե՞ս դաստիարակենք մեր երեխաներին: Ո՞ւր ենք գնում այս ճանապարհով»:
ԱՀԱԶԱՆԳ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ