Թեեւ նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, բայց նկատելի է, որ այս նախագահական ընտրություններին նախորդող շրջանը, ի տարբերություն նախորդների, ավելի պասիվ է: Հասարակությունն էլ առավել անտարբեր է դարձել ընտրությունների նկատմամբ:
ՀԱՐՑ. Ի՞նչն է հասարակության անտարբերության պատճառը, եւ ի՞նչ քայլեր պետք է իրականացնել, որպեսզի քաղաքացիների վստահությունը բարձրանա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք ինչ-որ փուլի եզրափակիչին ենք հասել: Այն վստահությունը, ոգեւորությունը, որ կար այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ, հիմա կարծես թե այդ փուլն ավարտվում է: Կա ընդհանուր անվստահություն քաղաքական ուժերի նկատմամբ: Դա հավասարապես վերաբերում է թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերին: Յուրահատուկ ճգնաժամ է հասունացել Հայաստանում, եւ այդ ճգնաժամը վատ բան չէ: Թվացյալ անտարբերությունը վստահության բացակայությունն է, եւ եկե՛ք իրերը կոչենք իրենց ենթանուններով: Չի կարող մարդուն չհետաքրքրել, թե ինչ է իրեն սպասվում: Իսկ նախագահական ընտրությունների պասիվությունը ոչ թե պասիվություն է, այլ չկողմնորոշվածություն:
ԱԺ նախկին պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ՝ հասարակությունը անտարբեր չէ: Ձեր ասած անտարբերները ուշիուշով եւ աչքի պոչով հետեւում են քաղաքական պրոցեսներին, պարզապես դասեր քաղելով նախագահական բոլոր նախորդ ընտրություններից՝ բոլորը սպասողական դիրքում են` հասարակությունից մինչեւ նախագահի թեկնածուներ: Այս ընտրություններն ամենակարեւորն են Հայաստանի համար: Վերջ:
շոումեն
ՊԱՏԱՍԽԱՆ. Այսօր մենք ապրում ենք խորքային, չերեւացող «փոթորիկների» շրջան: Հասարակության անտարբերությունը կարող է վերականգնել հենց ինքը՝ հասարակությունը. երկնքից մանանա թափվում է միայն հեքիաթներում: Իսկ թե ինչպես պետք է հասարակությունը վերականգնի, իհարկե Նյուտոնի օրենքների սկզբունքով: Երբ խփում են, ցավում է: Երբ բարձր տեղից վայր ես ընկնում, գնալով կշիռդ ավելանում է… Ասել է թե՝ սեփական ուղեղն աշխատեցնել է պետք… ափսոս է, այն պահեստամաս չէ: Իսկ պատասխան տալ, կարծում եմ, որ ոք չի կարող՝ գնալով երկրի իրավիճակն ավելի անկանխատեսելի է դառնում:
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես այնքան շատ գործ ունեմ անելու, որ չեմ հետեւում ու անգամ չեմ էլ կարող հետեւել. ցավոք, այդպես է: Իսկ որպես Հայաստանի քաղաքացի՝ բնականաբար ուզում եմ՝ իմ երկիրն օր օրի ավելի զարգանան, ավելի ուժեղ լինի, ու էլ երբեք պատերազմներ չլինեն: Իսկ թե ինչքանով է հավատում ժողովուրդը այդ ամենին, ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ տեղյակ չեմ:
երգիչ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ