ՍԻՐՏՆ Է ԿԱՆԳ ԱՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, անդրադառնալով Նաիրի եւ Կարեն Հունանյանների մոր` Նաթելա Գալստյանի մահվանը, ներկայացրել է նրա հարեւանի` Վլադիմիրի խոսքերը. «Այդ երեկո Նաթելան եկավ ինձ մոտ ու հարցրեց՝ երեխաները քեզ մո՞տ են: Նա ասում էր, թե լսում է, ինչպես են իրեն Նաիրին ու Կարենը կանչում, ու որ նրանց ձայները ծովից են գալիս»: Ըստ Վլադիմիրի՝ Ն. Գալստյանին սկզբում չէին ուզում եկեղեցով թաղել, քանի որ ինքնասպանների թաղման արարողակարգը չեն անում եկեղեցով: Սակայն բարեկամներն ու ծանոթները համոզել են քահանային, որը համաձայնել է, քանի որ մահվան պատճառի բժշկական եզրահանգման մեջ նշված է, որ սիրտն է կանգ առել: Նշենք, որ համաձայն օրենսդրության՝ ցմահ դատապարտված Կարեն եւ Նաիրի Հունանյանները չեն կարող մասնակցել իրենց մոր հուղարկավորությանը:




Լրահոս