Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ստավանգերի մրցաշարի հերթական տուրում: Արոնյանը նորվեգական գերխոշոր մրցաշարի 6-րդ տուրում միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ: Այս տուրից հետո հայ շախմատիստը ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թոփալովը` 5,5 միավորով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լեւոն Արոնյանը հունիսի 15-26ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ 2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե Լագրավը, Համերը: