Պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ երիտասարդ կամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի մանակապարտեզների ավարտական խմբերի երեխաների համար քաղաքապետարանի կողմից անակնկալների պատրաստման կազմակերպչական աշխատանքներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորները պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով: Կամավորների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքներում ներգրավված շուրջ 80 երիտասարդներին մի քանի օր շարունակ վաղ առավոտից մինչ ուշ երեկո նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ցուցաբերած աջակցության համար:

«Քաղաքային բազմաթիվ ծրագրեր հաջողությամբ իրագործվում են հենց ձեր մշտական պատրաստակամության և ակտիվ մասնակցության շնորհիվ, ինչի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մեկ անգամ ևս պետք է շնորհակալություն հայտնեմ նախաձեռնությանը միանալու համար: Ձեր գործունեությամբ դուք նաև օրինակ եք ծառայում եկող սերնդի այն փոքրիկների համար, որոնց դպրոցի շեմին ընդառաջ բաժանվեցին պայուսակներ ու գրենական պիտույքներ»,-ընդգծել է Սամվել Մերթարջյանը:

Իրենց հերթին երիտասարդ կամավորները շնորհակալություն են հայտնել աշխատանքը գնահատելու համար և հատկանշել, որ հետագայում ևս պատրաստ են աջակցելու մայրաքաղաքի ու մեր համաքաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը:




Լրահոս