Ինչպես հայտնել էինք, «Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր 18:00-ից կրկին հավաքվելու է Ազատության հրապարակում և շարունակելու է պայքարը:
Armlur.am-ի թղթակիցը փոխանցում է, որ այս պահին Ազատության հրապարակում սկսում են հավաքվել երեկվա նստացույցի մասնակիցները: Մեր թղթակցի հաղորդմամբ, հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք բազմակի անգամ ավել են ցուցարարներից: Ընդգծենք, որ նրանց շարքերում են նաև այն նույն քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք ներկա էին նաև Բաղրամյան պողոտայում: