Ցուցարարների մի մասը շարժվում է դեպի Բաղրամյան 26

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ցուցարարներն այս պահին գտնվում են Ազատության հրապարակում: Հրապարակը բավական մարդաշատ է և հիմնականում ներկաները երեկվա ցուցարարներն են:

Այս պահին ցուցարարները որոշում են իրենց հետագա անելիքները: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարների մի մասը կրկին շարժվում է դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ցուցարարներ կանգ են առնում` որոշելու հետագա անելիքները:

Հավելենք, որ ցուցարարներին են միացել բերման ենթրակված անձինք:




Լրահոս