ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք պետք է կարողանանք ընթանալ ժամանակին համաքայլ եւ այսօր կերտել մեր սերունդների հայեցի ապագան, սփյուռքի ու հայրենիքի միասնական ապագան: Մենք բոլորս պետք է առաջնորդվենք ոչ թե «ինչո՞ւ ես», այլ՝ «ո՞վ, եթե ոչ ես» նշանաբանով»:

Սերժ Սարգսյան slaq.am

Շատ համահունչ է մեր օրերին, հատկապես եթե հաշվի առնենք, որ մոտենում են նախագահական ընտրությունները: «Ո՞վ, եթե ոչ ես»: Փաստորեն, սա կոչվում է ընթանալ ժամանակին համաքայլ, եւ միմիայն այդպես են կերտում սերունդների ապագան: Նկատենք, որ այս սկզբունքը նոր չէ, այն վաղուց արդեն կիրառվում է շատ ոլորտներում եւ շատերի կողմից: «Ո՞վ, եթե ոչ ես»… արդյունքում ԱԺ-ից նավթալինի հոտ է գալիս: «Ո՞վ, եթե ոչ ես»… արդյունքում ունենք մենաշնորհային տնտեսություն: «Ո՞վ, եթե ոչ ես»… արդյունքում ունենք որոշ՝ խելքից դուրս հարուստ եւ չափից դուրս շատ աղքատ եւ մի կերպ գոյատեւող քաղաքացիներ:




Լրահոս