ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բոլորը գիտեն, որ 12 առաքյալներից միայն Հուդան էր դավաճանը, սակայն եթե նա գա իշխանության, կապացուցի, որ դավաճանները մյուս 11-ն են։
Հ. Գ.Հետաքրքիր է իմանալ՝ ով է ստանձնելու Հուդայի դերը»:

Կարեն Ավագյան Facebook

Այս մեսիջն ապակոդավորման կամ գաղտնազերծման կարիք ունի: Փաստորեն, Կարեն Ավագյանը չգիտի՞՝ ով է գալու կամ մնալու իշխանության: Հիշելով ՀՀԿ-ականների վստահությունը, հայտարարություններն այն մասին, որ իրենք ուժեղ են, վայելում են ժողովրդի վստահությունը եւ հաղթելու են՝ առնվազն տարօրինակ է նման «խորհրդավոր» գրառում տեսնել ՀՀԿ-ականի կողմից: Տեսնես ե՞րբ են մեր քաղաքական գործիչները սովորելու մի քիչ ավելի պարզ արտահայտվել՝ հաշվի առնելով, որ իրենց մտքերը, բացի «գաղտնի այբուբեններին տիրապետող» իրենց գործընկերներից, կարդում են նաեւ սովորական մարդիկ:




Լրահոս