Արթուր Հարությունյանը (Պալաչ) իր կյանքի անվտանգության ապահովման համար լքել է երկիրը. ճնշման տակ են նաև նրա բիզնեսները. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին տեղի ունեցած Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո, քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, բացակայում է ՀՀ-ից:

Մեր տեղեկություններով՝ նրա բացակայությունը կարող է կապված լինել իր անվտանգության ապահովման հետ կապված մտահոգություններով: Բացի այդ, լուրջ ճնշման տակ են հայտնվել Հարությունյանին պատկանող բիզնես կառույցները, ինչը բնականաբար առանց իշխանությունների համաձայնության չէր կարող լինել:

Սա նշանակում է, որ իշխանությունը չի ցանկանում ներել Պալաչին ինքնագործունեության համար, այն բանի համար, որ չունենալով իշխանությունների աջակցությունը, պայքարեց Ծառուկյանի դրածո քաղաքապետի թեկնածուի հետ: Հարությունյանն իր մտադրությունից հետ չկանգնեց անգամ այն ժամանակ, երբ նրան հեռացրին ՀՀԿ շարքերից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս