
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը 2006-2012 թթ լրտեսել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ու նրա նախորդներին՝ Ժակ Շիրակին ու Նիկոլյա Սարկոզիին: Այս մասին պնդում է WikiLeaks կայքը:
Կայքը հղում է կատարում Ազգային անվտանգության խորհրդի տեխնիկական փաստաթղթերին ու հետախուզության գաղտնի զեկույցների տվյալներին:
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հերքել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին գաղտնալսելու մասին լուրերը: