Հայաստանի ՊՆ նախարարն իր վրացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով զրուցակցին Վրաստանի պաշտպանության նախարարի բարձր եւ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, դեսպան Մանուկյանը հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու եւս կպահպանեն  ձեւավորված բարձր մակարդակը:
Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար: Նշեց, որ պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ` ձեւավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:
Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք հայտնեցին երկու պետությունների միջեւ առկա համագործակցութունն առավել ընդլայնելու անհրաժեշտության մասին:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Դեսպան Մանուկյանը նախարար Ալասանիային փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը եւ Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվեց վրաց նախարարի կողմից:




Լրահոս