Երևանի մի քանի փողոցներ կանվանակոչվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին գումարված նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ համամաձայնություն է տվել թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Տեր-Ստեփանյանի, պատմաաշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Թադևոս Հակոբյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին:

Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև «Վանի 1915 թվականի հերոսամարտի» և բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի անուններով փողոցներ անվանակոչելու մասին որոշման նախագծերը:

Հաշվի առնելով հանգամանքը, որ Շինարարների փողոցի հ.6 և հ.15, Մարգարյան փողոցի հ.45 և Սիսակյան փողոցի հ.16 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերում հասցեները տրամադրվելու են 4-րդ կարգի քանդման ենթակա վթարային շենքում բնակվող ընտանիքներին, ավագանին որոշել է հասցեների տրամադրման դիմաց ավագանու որոշմամբ գանձվող վճարը սահմանել մեկ միավոր գույքի համար 500 դրամի չափով։




Լրահոս