Սոսե Բալասանյանն իրեն լավ է զգում. Սամբոյի ֆեդերացիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խաղերի մրցանակային 3-րդ տեղի համար ընթացող գոտեմարտի ժամանակ Հայաստանի նեկայացուցիչ Սոսե Բալասանյանը ստացել էր գանգ-ուղեղային վնասվածք, որից անմիջապես հետո տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է օպերատիվ բուժօգնություն /ՄՌՏ, ԿՏ, Ուզի, Ռենտգեն և այլ հետազոտումներ/:

Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ հետազոտություններից հետո Ս. Բալասանյանը տեղափոխվել է օլիմպիական մարզաքաղաքի հիվանդանոց, որտեղ գտնվել է մեր և ադրբեջանցի բժիշկների հսկողության ներքո մինչ հայրենիք վերադառնալը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում Բաքու-2015 Առաջին Եվրոպական խաղերը սպասարկող բուժանձնակազմին ժամանակին ցուցաբերած բուժօգնության կապակցությամբ:




Լրահոս