
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:
Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է եկեղեցու շրջակայքի բարեկարգման անհրաժեշտությունը՝ այն կարեւորելով ֆունկցիոնալ եւ էսթետիկ տեսանկյուններից:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: