
Մոտ ժամանակներս Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Պյեր Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Bild-ը հայտնում է, որ հարձակվողն առաջին տեղում է Արսեն Վենգերի տրանսֆերային ցուցակում: Ակումբը պատրաստ է 40 մլն եվրո վճարել 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:
Հավելենք, որ Օբամեյանգը հայտնվել է նաև «Չելսի»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում: