Մարդիկ հանդիպում են, սիրահարվում, ամուսնանում… Իսկ որքան երկար նրանք կապրեն միասի՞ն: Իհարկե, ոչ ոք չի կարող միանշանակ պատասխան տալ, սակայն Hopes&Fears անգլալեզու պարբերականը հետաքրքիր հարցում է արել, որով կարելի է որոշել տարբեր երկրներում ամուսնության տևողությունը:
Դոհա, Քաթար
Ամուսնությունը տևում է 5 ու կես տարի

Ամուսնալուծությունների տոկոսը Քաթարում կազմում է 38%:
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ամուսնությունը տևում է 11 տարի

Ամուսնալուծությունների տոկոսը Մեծ Բրիտանիայում կազմում է 42%:
Տոկիո, Ճապոնիա
Ամուսնությունը տևում է 11 տարի

Ամուսնալուծությունների տոկոսը Ճապոնիայում կազմում է 36%:
Մեխիկո, Մեքսիկա
Ամուսնությունը տևում է 12 տարի

Ամուսնալուծությունների տոկոսը Մեքսիկայում կազմում է 15%:
Սիդնեյ, Ավստրալիա
Ամուսնությունը տևում է 12 տարի

Ամուսնալուծությունների տոկոսը Ավստրալիայում կազմում է 43%:
Նյու Յորք, ԱՄՆ
Ամուսնությունը տևում է 12 տարի, 2 ամիս

Ամուսնալուծությունների տոկոսը ԱՄՆ-ում կազմում է 41%:
Փարիզ, Ֆրանսիա
Ամուսնությունը տևում է 13 տարի

Ամուսնալուծությունների տոկոսը Ֆրանսիայում կազմում է 55%:
Մոսկվա, Ռուսաստան
Ամուսնությունը տևում է 13,5 տարի

Ամուսնալուծությունների տոկոսը Ռուսաստանում կազմում է 51%:
Օտտավա, Կանադա
Ամուսնությունը տևում է 14 տարի

Ամուսնալուծությունների տոկոսը Կանադայում կազմում է 48%:
Հռոմ, Իտալիա
Ամուսնությունը տևում է 18 տարի

Ամուսնալուծությունների տոկոսը Իտալիայում կազմում է 30,7%: