
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները բարձրաձայնում են, որ իրենց ներսում կրկին քաղաքացիական հագուստով ոստիկաններ են առկա, ովքեր նկարահանում են ակցիայի մասնակիցներին:
Այդ մասին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին հայտնեց նաև ակցիայի մասնակիցներից մեկը, ով նշեց, թե ցուցարարների ներսում կանգնած մարդկան շարքում նկատել է Արթիկի ոստիկաններից մեկին, ով քաղաքացիական հագուստով տեսանկարահանել է իրենց: Հունան Պողոսյանն էլ վստահեցրեց, թե այդպիսի մարդիկ համակարգում երկար չեն աշխատի:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով քաղաքացիական հագուստով ոստիկաններին կոչ արեց վերադառնալ իրենց իրական գործընկերների մոտ և սադրանքների չդիմել: