ԷԼԻ ԲԱԽՏԸ ՉԲԵՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, իր հայտարարություններով հասարակությանը ծաղրելուց բացի, ակտիվորեն զբաղված է նաեւ սեփական PR-ով. նա տարբեր շրջանակներում փորձում է իրեն ներկայացնել որպես ռուսական «պետերբուրգյան կլանի» ներկայացուցիչ, մանավանդ որ դրա համար «ունի բոլոր հիմքերը». ժամանակին սովորել է Սանկտ-Պետերբուրգում՝ Ն. Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում: Միայն թե՝ երեկ ռուսական «Արգումենտի նիդելի» պարբերականը հանդես է եկել «Պիտերյան դարաշրջանի մայրամուտը» վերնագրով ուշագրավ հրապարակմամբ: Այնտեղ էլ, ահա, նշվում է, որ պետերբուրգյան կլանը էրոզիայի է ենթարկվում: Հրապարակման մեջ թվարկված են ոչ պետերբուրգյան ծագում ունեցող պաշտոնյաները, որոնց թիվը գնալով գերակշռում է ու դառնում փոքրամասնություն: Ըստ ռուսական պարբերականի՝ պետերբուրգյան չինովնիկական «արյունը» սկսել է աննկատ կերպով տարրալուծվել:




Լրահոս