ԿՈՆԴԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԷԼ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյան 5/5 հասցեում գտնվող «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող կիսակառույց շենքի հետեւի մասը նախնական նախագծով պետք է ունենար 18 հարկ: Սակայն քաղաքապետարանն առաջարկել է հրաժարվել նման բարձրության շենք կառուցելուց` հաշվի առնելով կենտրոնի նոր չափորոշիչները: Երեւանի գլխավոր ճարտարապետը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե նախագիծը պետք է փոփոխվի, որից հետո այն կներկայացվի քաղաքաշինական խորհրդի քննարկմանը: «Մուլտի գրուպ»-ի պատասխանատու Սեդրակ Առուստամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Շենքի նախագիծ դեռ չկա: Այն քննարկվում է «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի հետ: Այդ քննարկումներից հետո նոր մենք նախագիծը կներկայացնենք քաղաքաշինական խորհրդին»: Թե երբ կավարտվեն քննարկումները, Առուստամյանը հստակ չկարողացավ ասել: Ասել է թե՝ Նարեկ Սարգսյանի խոսքը ոչինչ չարժե:




Լրահոս