«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐԱԳ ԶԻՆՎՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը` վկայակոչելով ռուսական «Ռուսաստանի ուղղաթիռներ» մատակարարող ընկերությանը, ՌԴ-ն -35Ծ ուղղաթիռների մատակարարումը Ադրբեջան իրականացնում է համապատասխան պայմանագրի պայմաններում: Գործակալությունը նշում է, որ 2010-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ ԾՌ-35Ծ ուղղաթիռ ձեռք բերելու համար:  Առաջին խմբաքանակը առաքվել է Բաքու 2011թ. դեկտեմբերին: Կան շարունակվող առաքումներ այլ ուղղաթիռներով: Դրան զուգահեռ, 2010-ին Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջեւ պայմանագիր է կնքվել 60 ուղղաթիռներ Mi-8/Mi-17 գնելու վերաբերյալ:

ՀԱՐՑ. Ինչո՞ւ է Ադրբեջանը զենք գնում Ռուսաստանից: Ի՞նչ է սա նշանակում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշեմ, որ բոլոր պայմանագրերը շատ ակտիվ կնքվել են 2009-2010թթ., եւ հիմա տեղի են ունենում այդ խմբաքանակների ներմուծման եւ արտահանման աշխատանքները, եւ գնորդն Ադրբեջանի սահմանապահ զորքերի վարչությունն է: Զարմանալի է, որ այս ամենը ձեւակերպված չէ բանակին արված վաճառք, այլ նշվում է սահմանապահ զորքեր: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ռազմաքաղաքական առումով քայլեր է անում՝ մերձենալու Ռուսաստանին, ցույց տալու, որ ինքն էլ մեզ նման դաշինքի մեջ է մտնում Ռուսաստանի հետ: Մյուս խնդիրն այն է, որ Ադրբեջանն արագորեն զինվում է եւ պատրաստվում  պատերազմի: Ռուսաստանի այս քայլի մեջ շատերը տեսնում են երկու երկրների միջեւ հարաբերությունների խաթարումներ, բայց պետք է նշեմ, որ նմանատիպ խնդիր միգուցեւ կա, որ Ռուսաստանը ինչ-որ բան է ուզում ցույց տալ Հայաստանի իշխանություններին: Բայց այսօր առավել մեծ խնդիր է Իրանի հարցը, թե որ կողմ կգնա:

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ թե Ադրբեջանն է գնում, այլ պետք է նշեմ, որ Ռուսաստանն է վաճառում, եւ սա ավելի շատ պետք է մեզ հետաքրքրի: Սա նշանակում է, որ մեր երկրների միջեւ տակավին չկա ռազմավարական նշանակության համագործակցություն, որովհետեւ այն երկրները, որոնք ռազմավարական դաշնակից են եւ գտնվում են միեւնույն անվտանգության համակարգում, որեւէ քայլ կատարելը հարվածում է դաշնակցությանը: Այդ իսկ պատճառով ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ Հայաստանը, բացի ի շահս ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, նաեւ պետք է հարգի իր սեփական ինքնիշխանությունը, եւ մենք պետք է ունենանք Հայաստանի շահի ընկալում, դիտարկենք եւ հետապնդենք շատ լավ հարաբերություններ աշխարհի ուժային կենտրոնների, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր դաշնակիցները վտանգեն մեր ազգային անվտանգությունը: Կարծում եմ՝ այս հարցում պետք է դիմեք Ռուսաստանին, որ նա բացատրի իր քայլը:

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս