Մահացել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Տեր Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

75 տարեկան հասակում մահացել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Տեր Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոսը։ Նա մահացել է այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան, Բեյրութում, սրտի կաթվածից:

Պատրիարքը ծնվել է Կահիրեում, սովորել է Հռոմում, հոգեւորական է ձեռնադրվել 1965-ին, իսկ, 1999-ի հոկտեմբեր 7-ին ձեռնադրվել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք: Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի առաջարկով եւ նախաձեռնությամբ է այս տարի ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցել՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին մեծ աշխատանք է կատարել նաեւ Գրիգոր Նարեկացուն Եկեղեցու տիեզերական ուսուցիչների շարքում դասելու ուղղությամբ:




Լրահոս