Հայտնաբերվել են հայ-ադրբեջանական սահմանի մոտ կորած ադրբեջանցի զինծառայողների դիերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Գազախի շրջանում հայտնաբերել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողների դի, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Համաձայն տեղեկության՝ կրտսեր սերժանտ Մուսաևա Մուսի Սաբիր օղլուի ու Յոլչուև Տուրալ Սաբիխ օղլուի դիերը հայտնաբերվել են ականապատված տարածքում:

Հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ադրբեջանական բանակի երկու ժամկետային զինծառայողներ հնարավոր է մոլորվել են անտառալեռնային շրջանում և հայտնվել են Հայաստանի տարածքում:

Լուրեր են շրջանառվում, թե ամենայն հավանականությամբ, հակառակորդն է իր զինծառայողներին մեջքից է կրակել կամ նրանք զոհվել են ականի պայթյունից: Ի դեպ, նույն լուրերի համաձայն, զոհված երկու զինծառայողների հետ եղել է ևս մեկը, ում վիրավոր վիճակով հակառակորդը տարել է իր սահման:




Լրահոս