ԿՈՎԵՐՆ ԷԼԻ ԶԲՈՍՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում բազմիցս գրել ենք, որ կովերն անարգել զբոսնում եւ արածում են Նոյեմբերյանում, մարզկենտրոն Իջեւանում, մարզպետարանի շենքի առաջ գտնվող պուրակում: Նոյեմբերի 22-ին Տավուշի մարզպետարանի դահլիճում ոստիկանության մարզային վարչության ղեկավարության եւ մարզի «հասարակայնության ներկայացուցիչների» հետ հանդիպման ժամանակ մարզպետ Արմեն Ղուլարյանը, խոսելով անցանկալի երեւույթների մասին, ասել է, որ լրագրողը (նկատի ունի Տավուշի մարզում «Ժողովուրդ-ի» թղթակցին-Ո. Ս.) լուսանկարում է մարզպետարանի շենքի առաջ արածող կովերին: Մարզպետարանում կայացած այդ խորհրդակցությունից հետո Իջեւան քաղաքում լուսացույց է տեղադրվել, երկու տեղ՝ լուսային թարթող սարք, Տավուշի մարզպետարանի շենքի հրապարակի խաչմերուկում էլ գծանշումներ են կատարվել: Սակայն մարզպետարանի շենքի առաջ կովերը շարունակում են զբոսնել եւ թրքել, ինչի մասին վկայում է իջեւանցի բլոգեր Վահագն Թամրազյանի լուսանկարը:




Լրահոս