ԼԱՎ ՉԵՆ ՍՏՈՒԳԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգ օր առաջ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում 36-ամյա Սարգիս Բեջանյանը դանակահարել է համագյուղացի Արարատ Միրզոյանին: Բեջանյանը ձերբակալված է, դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ Բեջանյանը նախկինում եւս դանակահարություն է արել, նաեւ` մի քանի անգամ ավտոմեքենաների գողություն կատարել: Լճկաձորցիներից տեղեկացանք, որ Ս. Բեջանյանը վերջերս առանց որեւէ պատճառի դանակով կտրել է համագյուղացուն պատկանող խոշոր եղջերավոր անասունի գլուխը: «Անասունի միսը հնարավոր չեղավ օգտագործել, որովհետեւ այն սիբիրախտի դեմ սրսկված էր»,-ասաց Լճկաձոր համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ Բեջանյանի հոգեկան վիճակը պարզելու համար նրան տեղափոխել էին Երեւան, որտեղ ստուգելուց հետո նրան ազատ էին արձակել:  Գյուղապետը տարակուսում է, թե երկու ժամում հոգեբույժներն ինչպես են պարզել, որ Բեջանյանը հոգեպես առողջ է:




Լրահոս