![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/edvard.jpg)
Հունիսի 24-25-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
Այսօր կայացավ Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը։ Այնուհետև Էդվարդ Նալբանդյանն ու Լյուբոմիր Զաորալեկը ներկա գտնվեցին Երևանում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը: