
Լեւոն Զուրաբյանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիքսի հետ։ Հանդիպման ընթացքում Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները եւ հատկապես ընդգծել է հանձնակատարի կողմից ցուցարարների եւ լրագրողների դեմ կատարված բռնություններին տրված գնահատականների կարեւորությունը։
Զուրաբյանը Մուժնիքսին տեղյակ է պահել 14 իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպությունների եւ 7 կուսակցությունների կողմից Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտեի հիմնադրման մասին, նկարագրել այդ կոմիտեի ստեղծման նպատակները։
Մտքերի փոխանակություն է եղել նաեւ այն միջոցառումների մասին, որոնք անհրաժեշտ են Հայաստանում կիրառել՝ ոստիկանական բռնությունների եւ քաղաքական բանտարկյալների բացառման ուղղությամբ։