Լևոն Զուրաբյանը «Նաիրիտ»-ի հետ կապված գաղտնի փաստաթուղթ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հայտարարությունների ժամին այսօր ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը,  ով անդրադարձավ «Նաիրիտ» գործարանին և վերջինիս շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա նշեց, որ ողջունելի է իշխանությունների այն հայտարարությունները, թե մինչև հուլիսի 15-ը կլուծվի աշխատավարձերի հարցը։

Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ «Նաիրիտ» գործարանի շահագործումն անարդյունավետ և անիրագործելի հարց է, քանի որ տարբեր տարիների ուսումնասիրությունն այլ բան է փաստել:

«Իմ ձեռքում է գտնվում մի փաստաթուղթ, որն առայժմ իշխանությունների կողմից գաղտնի է պահում։ Այն է` իշխանությունների պատվերով Համաշխարհային բանկի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքում «Նաիրիտ»-ի գործարկումն անպատակահրամար է և այն պետք է լուծարվի։ Այս ամբիոնց ցանկանում եմ հայտարարել, որ իմ տրամադրության տակ է գտնվում 2 նպանատիպ կարևոր փաստաթուղթ։ Երկու դեպքում էլ միջազգային հեղինակավոր փորձագետները եզրակացրել են, որ կաուչուկի արտադրությունը ունի մեծ հեռանկար և բարձր շահութաբերություն»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Նա հայտարարեց, թե նիստ հրավիրելու դեպքում պատրաստ է հրապարակել իր մոտ եղած փաստաթղթերը:




Լրահոս