Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես հղի եմ եւ շուտով գնալու եմ ֆիզարձակուրդ:  Խնդրում եմ տեղեկացնել, թե նման դեպքերում երբ է տրամադրվում անաշխատունակության թերթիկը:

Մարինե Դովլաթյան (26 տարեկան, ավագ մասնագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարձու աշխատողներին եւ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձանց հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար: Իսկ արձակուրդ  տրվում է հետեւյալ տեւողությամբ.
• 140 օր (70 օրացուցային օր հղիության եւ 70 օրացուցային օր ծննդաբերության համար),
• 155 օր (70 օրացուցային օր հղիության եւ 85 օրացուցային օր ծննդաբերության համար)՝ բարդ ծննդաբերության դեպքում,
• 180 օր (70 օրացուցային օր հղիության եւ 110 օրացուցային օր ծննդաբերության համար)՝ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարություն

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Գաղտնիք չէ, որ մեր երկիրը լուրջ ժողովրդագրական խնդրի առջեւ է կանգնած: Նախորդ տարվա համեմատ ծնունդները նվազել են 5.7 տոկոսով: 2012թ.-ին ՀՀ-ում կենդանի ծնունդների թվաքանակը կազմել է 9569, իսկ 2011թ. նույն ժամանակահատվածի դրությամբ` 10144: 2012թ. հազար բնակչի հաշվով ծնունդների ցուցանիշը կազմել է 11.7 տոկոս կամ յուրաքանչյուր հազար մարդու հաշվով ծնվել է շուրջ 12 երեխա 2011թ. նույն ժամանակահատվածի 12.7-ի համեմատ:




Լրահոս