Կարիերայիս վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեմ մեկ ամսվա ընթացքում. Բերեզովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով աշխատանքի է անցել Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական կազմում, խոսել է իր ապագա ծրագրերի մասին:

«Առայժմ չգիտեմ, թե ինչ է լինելու, շատ բան է կախված Հայաստանի հավաքականի մարզչից: Եթե ինձ հաջողվի մարզավիճակ հավաքել, ապա դեռ չեմ ավարտի կարիերաս: Եթե չկարողանամ, ապա փաստ է, որ հակառակ որոշումը կկայացնեմ: Կարիերայիս վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեմ մեկ ամսվա ընթացքում»,- նշել է ֆուտբոլիստը:




Լրահոս