Ժողովուրդ. ԼՂՀ-ի Ինտերնատ կոչվող զորամասում ծառայած Հայկ Մովսիսյանը Շուշիի բերդում կախվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ նոյեմբերի 28-ին ԼՂՀ-ի “Ինտերնատ” կոչվող զորամասում ծառայած Հայկ Մովսիսյանը Շուշիի բերդում կախվել է: Թերթի խմբագրություն զանգահարած Հայկի մայրը`Հեղինե Պետրոսյանը, պատմել է, որ իր որդին հիվանդության պատճառով ազատվել է ծառայությունից ու օրինական զինվորական գրքույկ ստացել`պաշտպանության նախարարի կնիքով: Այնուհետև մեկնել է Մոսկվա`բուժում ստանալու: Որոշ ժամանակ հետո, երբ վերադարձել է, Հայկին “Զվարթնոց” օդանավակայանից տեղափոխել են ԼՂՀ զորամաս`հայտնելով թե “հետախուզման մեջ ես”: Ապա զինվորին դատապարտել են դասալքության համար և տեղափոխել Շուշիի բերդ, որտեղ Հայկը նոյեմբերի 28-ին իրեն կախելու միջոցով ինքնասպանություն է գործել: Զինվորի մայրը թերթի հետ զրույցում նշել է, որ թերահավատ է, թե իր որդին ինքնասպան է եղել: Հարազատները պահանջում են բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Շուշիի բանտում:




Լրահոս