Բաղրամյան պողոտայում երկու արկղ գարեջուր է հայտնաբերվել. ցուցարարներն ահազանգում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարները քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հայտնել են, թե տարածքում երկու արկղ գարեջուր է դրված և նշել են, w8 իրենք կապ չունեն այդ գարեջրի հետ և չգիտեն, թե ով է բերել և դրանք թողել տարածքում:

Օսիպյանն էլ իր հերթին նշեց, թե գիշերը ջրի շշերի մեջ հայտնաբերվել է ալկոհոլային խմիչք և առգրավվել: Քիչ անց պարզվեց, թե այդ գարեջուրը չի բերվել ցուցարարների համար այլ նախատեսված էր հարևանությամբ գտնվող «օբյեկտ» տանելու համար: Գարեջուրները հեռացվեցին տարածքից:

 




Լրահոս